Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Թրամփը ճիշտ էր, Զելենսկին ոչ միային կոզիր, այլ ընդհանրապես խաղաքարտ չունի

Թրամփը ճիշտ էր, Զելենսկին ոչ միային կոզիր, այլ ընդհանրապես խաղաքարտ չունի
19.03.2025 | 15:39

Թրամփ -Պուտին հեռախոսային բանակցության ամենամեծ ձեռքբերումը, հոկեյի մրցաշար կազմակերպելու պայմանավորվածությունն է:

Հաճելիորեն զարմացած եմ, որովհետև դա նշանակում է, որ միջուկային գերտերությունները մի կողմ են դնում ատոմային մարտագլխիկներն ու միմյանց «սպառնում» են տափօղակով:

Իսկ մնացածը, ինչ տեղի է ունեցել ու տեղի կունենա, պարզ էր դեռ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած թամաշայից:

Հիշու՞մ եք, Թրամփը Զելենսկուն ասում էր` խաղաքարտեր չունես, Զելենսկին էլ՝ թե ունեմ, նկատի ունենալով Կուրսկը:

Ի՞նչ եղավ:

Պուտինը սառեցրեց բոլոր ուղղություններով առաջխաղացումը և զորքերը նետեց Կուրսկ:

Եվ իրականության մեջ հաստատեց, որ Թրամփը ճիշտ էր, Զելենսկին ոչ միային կոզիր, այլ ընդհանրապես խաղաքարտ չունի:

ՈՒնի 2500 շրջապատման մեջ գտնվող զինվոր ու սպա, ըստ Թրամփի:

Դրանք էլ կոզիր են Թրամփի ձեռքին, Զելենսկու և

ԵՄ-ի հետ «բազար» անելու համար:

Ինչու՞:

Որովհետև Պուտինն իր հետ պայմանավորվող կողմ ընդունում ու ճանաչում է միայն Թրամփին: ԱՄՆ-ին:

Գերիններին ու ծանր վիրավորներին (28 հոգի) վերադարձնում է ոչ թե ՈՒկրաինային,կամ ԵՄ-ին, այլ ԱՄՆ -ին:

Իսկ ի՞նչ սպասել:

Երեսուն օր Ռուսն էներգետիկ կառույցներ ու այլ կոմունիկացիաներ չի ռմբակոծի, բայց առաջ շարժվելու մեջ կաշկանդված չէ:

Հետո կգա Զատիկի օրը, հետո Հայրենականի հաղթանակի 80 - ամյակը, ձեռք բերված պայմանավորվածությունները դրանց պատվին կերկարաձգվեն:

Այդ ընթացքում ռազմական դրության ռեժիմը կհանվի, ՈՒկրաինայում կնշանակվեն նախագահական ընտրություններ:

Ընտրությունների նախապատրաստական փուլում տեղի կունենան տարբեր քաղաքական ուժերի միջև բախումներ, քաոս, կապված ՌԴ գրաված տարածքների հետ:

Արդյունքում ՈՒկրաինան կկորցնի Կարպատների ու ավելի արևմուտք ունեցած տարածքները:

Կմնա Կիև կենտրոնով ՈՒկրաինա , պրոռուսական իշխանությամբ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ